Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում, 1 հոգի մահացել է, 2-ը հոսպիտալացվել են


  
դիտումներ: 373

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, եւս 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակով, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի փոսերն են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: