Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը պարտություն կրած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից երեքի մրցակիցները մտել են եզրափակիչ:
Ըստ այդմ՝ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել: