Հայերեն   English   Русский  

Ծովազարդ գյուղում հրդեհից կենդանիներ են այրվել


  
դիտումներ: 784

Փետրվարի 11-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է անասնագոմ, ներսում կան կենդանիներ:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել և սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.58-ին:

Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և 25 փեթակ` մեղուներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: