Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում անհայտ տղամարդը կրակոցներ է հնչեցրել առևտրի կենտրոնում


  
դիտումներ: 319

WVLT հեռուստաալիքի փոխանցմամբ` ամերիկյան Սևյերվիլ քաղաքում անհայտ տղամարդը հրաձգություն է իրականացրել առևտրի կենտրոնում: Գրում է Russian.rt.com-ը:

Միջադեպի հետևանքով 24-ամյա մի աղջիկ և հենց հրաձիգը զոհվել են:

75-ամյա մի տղամարդ էլ վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխվել:

Ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ հրաձգությունն իրականացրած անձը չի ճանաչել իր զոհերին: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները և հանցագործի դրդապատճառները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում հրաձգության հետևանքով մի քանի մարդ էր զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: