Հայերեն   English   Русский  

​ՊԵԿ. բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության10 դեպք


  
դիտումներ: 544

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

թմրամիջոցներ

Հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք:

Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) և «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: