Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները ցանկանում է արևմտյան կիսագնդում ԱՊԿ-ի հիման վրա միասնական տարածություն ստեղծել. Բոլթոն


  
դիտումներ: 243

ԱՄՆ-ն նախատեսում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) հիման վրա արևմտյան կիսագունդը վերածել ազատության գոտու: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը՝ ելույթ ունենալով Մայամիում: Նրա ճառը ուղիղ եթերով հեռարձակել է Fox News հեռուստակայանը:

«Միացյալ Նահանգները հենվում է արևմտյան կիսագնդի դրական տրամադրված պետությունների կոալիցիայի աջակցության վրա, ներառյալ Բրազիլիան, Կոլումբիան, Արգենտինան, Պերուն, Բահամները, Գայանան և Սենթ Լուիսը: Բոլորն էլ հանդիսանում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ: Մենք միասնական ենք նրանց հետ այդ տարածաշրջանում ժողովրդավարության, ինքնիշխանության, անվտանգության և օրենքի գերիշխանության ամրապնդման հարցում»,- ասել է նա:

«Օբամայի վարչակազմը կարծում էր, որ խիստ մոտեցումը Կաստրոյի վարչակարգին և գործընկերների հետ հարաբերությունների թուլացումն այդ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կխանգարեն խաղաղության հասնելու առաջընթացին, կայունությանն ու համագործակցությանն արևմտյան կիսագնդում: Ապացուցվել է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է»,- պնդել է ԱՄՆ նախագահի օգնականը:

Բոլթոնը հստակ հասկացրել է, որ ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, մտադիր է Լատինական Ամերիկայի նկատմամբ իր քաղաքականության մեջ կիրառել «Մոնրոյի դոկտրինը»: Դա ձևակերպվել է Միացյալ Նահանգներում XIX դարի սկզբին: Դրա հիմքում ընկած էր եվրոպական պետությունների կոնֆլիկտներում արևմտյան կիսագնդի երկրների ներգրավման անթույլատրելիության գաղափարը, սակայն գործնականում հաճախ ծառայում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնորդության, ուրիշ պետությունների ներքին գործերին որոշ պետությունների միջամտության և զավթողականության արդարացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: