Հայերեն   English   Русский  

​ԵՏՄ տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքի մակնշման համակարգ կստեղծվի


  
դիտումներ: 998

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքների միասնական մակնշման մասին նախագծի մեկնարկի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել:

Համապատասխան որոշում կայացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների մասնակցությամբ: Գրում է Regnum.ru-ն:

“Թեթև արդյունաբերության շուկան բավական ընդարձակ է և ներմուծման զգալի մասնաբաժին ունի: Հասկանալի պատճառներով դրանում ակտիվորեն կիրառվում են բազմատեսակ սև և մոխրագույն սխեմաներ: Այդիսկ պատճառով մեզ հստակ կառավարման կարգ է անհրաժեշտ, որպեսզի այնուհետև օպերատիվ կերպով մակնշումը տեղափոխենք այլ ապրանքատեսակների վրա, երբ զգանք, որ մեխանիզմը գործում է”, - հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նստաշրջանը տեղի է ունեցել փետրվարի 6-ին ռուսական կառավարական «Горки» նստավայրում:

Ինչպես նշել է Դմիտրի Մեդվեդևը ԵՏՄ-ի աշխատանքները մեկնարկել են ոչ դյուրին պայմաններում, սակայն լավ հեռանկարներ ունեն:

Նրա խոսքով` համատեղ աշխատանքը պետք է շարունակվի նաև 2015թ.-ին և անդամ երկրները գրեթե 100 համատեղ փաստաթուղթ կընդունեն, որոնց թվում կլինի նաև "Մաքսային օրենսգիրքը":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: