Հայերեն   English   Русский  

«Արսենալը», «Վալենսիան», «Չելսին», «Ֆրանկֆուրտը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում են


  
դիտումներ: 557

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Արսենալը», «Վալենսիան», «Չելսին», «Ֆրանկֆուրտը»:


Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր իտալական ակումբին: Լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն առավելությամբ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին:
«Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վիլիառեալին»` հաղթելով 2:0 և ընդհանուր 5:1 հաշվով դուրս գալով կիսաեզրափակիչ:
«Չելսին»-ն տանը մրցեց Պրահայի «Սլավիայի» դեմ` հաղթելով 4:3 հաշվով: Լոնդոնյան ակումբը շարունակում է պայքարը կիսաեզրափակչում՝ քառորդ եզրափակիչի երկու խաղում ընդհանուր հաղթանակի (5:3) շնորհիվ:
Գերմանական «Ֆրանկֆուրտը» համանուն թիմը մրցեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ: «Ֆրանկֆուրտը» պատասխան խաղում հաղթեց պորտուգալացիներին 2:0 հաշվով: Երկու խաղում 4:4 ընդհանուր հաշվի դեպքում արտագնա խաղում խփած գոլի շնորհվի կիսաեզրափակիչ դուրս եկավ «Ֆրանկֆուրտը»:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: