Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել, որ ԱՄՆ դոլարը կարող է խնդիրներ ունենալ երկարաժամկետ հեռանկարում, քանի որ բոլորն էլ հասկանում են այդ արժույթի անվստահելիությունը: Գրում է Mk.ru-ն:
«Մենք ամերիկյան դոլարի կարգավիճակի ուղղակիորեն չարաշահում ենք տեսնում», - բացատրել է Լ:ավրովը:
Լավրովը հավելել է, որ այն պայմաններում, որոնք այժմ ձևավորվել են համաշխարհային շուկաներում ԱՄՆ դիրքորոշման արդյունքում, «կորուստներն ընդհանուր առմամբ, միլիարդավոր դոլարներով են հաշվարկվում»: