Ռուսաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է պահպանվել. Մեդվեդև
դիտումներ: 1022
2015թ. սոցիալ-տնտեսական հարցերի քննարկման ուղղված խորհրդակցության ընթացքում Մեդվեդևը նշել է, որ տնտեսական պայմանները ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության կողմից ընթացիկ տարվա համար արված կանխատեսումների համաձայն` խիստ փոխվել են, իսկ բյուջեի հստակեցված տարբերակը պատրաստ կլինի փետրվար ամսին և մարտին կներկայացվի Պետական դումայի քննարկմանը:
“Եվ ևս մեկ ենթադրություն` մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը կպահպանվի, իսկ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կշարունակեն գործել: Կապրենք, կտեսնենք”, - հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավարը: