Ողբերգական վթար Գեղարքունիքում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկար)
դիտումներ: 326
Ժամը 23։10-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Ե.-ի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի եւ Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ21074» մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 21074»-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց։