Զելենսկին խորհրդարանի վաղաժամկետ արձակման վերաբերյալ հարցում է սկսել Facebook-ում
դիտումներ: 345
Գրառումը տեղադրվել է «Վլադիմիր Զելենսկի՝ Ազգի ծառա» («ВолодимирЗеленський - Слуганароду») էջում, հաղորդում է Ukraina.ru-ն:
«Աջակցո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,-ուկրաինացիներին հարց է ուղղել Զելենսկին: Գրառումը մեկնաբանել է մոտ 2000 մարդ:
Չնայած նրան, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծարել խորհրդարանը մինչև նախագահի ժամկետի ավարտը (այսինքն՝ մայիսի 27-ը), քաղաքագետների խոսքով, արդեն գործընթացներ են սկսվել, որով Զելենսկին թույլտվություն կստանա արձակել խորհրդարանը:
Իր հերթին, Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը հայտարարել է, որ Ռադան պատրաստ է դատարանում բողոքարկել նման փորձերը: