Սահակաշվիլին կոչ է արել Զելենսկիին «չզիջել» Պուտինին
դիտումներ: 296
Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել է` մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ինքնահռչակ Լուգանսկի և Դոնդասի հանրապետությունների բնակիչներին անձնագրերի տրամադրման պարզեցման մասին Պուտինի հրամանագիրը:
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է Պուտինին «զիջումների գնա», քանի որ Ռուսաստանի նախագահը «երբեք չի գնահատի դա»: Նա հավելել է, որ Ուկրաինան չպետք է Մոսկվային ո՛չ «փոքր խորհրդանշական զիջումների», ո՛չ էլ «խոշոր զիջումների» գնա: