Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը նվերներով են փոխանակվել. Տեսանյութ
դիտումներ: 575
«Սա այն նվերն է, որը պատրաստել եմ ձեզ համար ... Թուրը մարմնավորում է ուժ, իմ հոգին և մեր ժողովրդի հոգին, որն աջակցում է ձեզ», - բացատրել է ԿԺԴՀ-ի առաջնորդը:
Իր հերթին, Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ ղեկավարին նվերի համար և Ռուսաստանում գործող ավանդույթի համաձայն վերջինիս մետաղադրամ նվիրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիվոստոկում ավարտվել են Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները: Հանդիպումը մոտ երեքուկես ժամ էր շարունակվել: