Պորոշենկոն խոստովանել է, որ մինչ հասուն տարիքն ուկրաիներեն չի իմացել
Ուղերձում նա շնորհակալություն է հայտնել ռուսախոս քաղաքացիներին ըմբռնման համար, ինչպես նաև խոստովանել, որ մինչ հասուն տարիքը ուկրաիներեն չգիտեր:
Հիշեցնենք, որ այսօր Գերագույն ռադան լիագումար նստաշրջանի ժամանակ ընդունեց ուկրաիներենի օգտագործման մասին օրենքը, որը ենթադրում է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, ինչպես նաև սպասարկման ոլորտի կողմից միայն ուկրաիներենի կիրառումը: Այդպիսով, փաստացի բացառվում է ռուսերենի օգտագործումը, որն օգտագործում է ուկրաինացիների զգալի մասը:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսախոս քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում ուկրաիներեն լեզվի աջակցման անհրաժեշտությանը: Ես ևս, ի դեպ, սովորել եմ այն միայն հասուն տարիքում»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր ստուգեն ուկրաիներենի բացառիկության մասին օրենքը: