Հայերեն   English   Русский  

​Հերքում «Ժամանակ» թերթում հրապարակված«Ընտանեկան բիզնես»վերնագրով նյութի վերաբերյալ


  
դիտումներ: 893

Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում հրապարակված "Ընտանեկան բիզնես»վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել,

որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: