Հայերեն   English   Русский  

Էրդողանը հայտարարել է, որ С-400- ը կուժեղացնի Թուրքիայի անվտանգությունը


  
դիտումներ: 473

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կնպաստի երկրի անվտանգության ամրապնդմանը: Այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` չնայած C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի և ԱՄՆ միջև լուրջ տարաձայնություններին` Անկարայի համար «ամենակարևորը երկրի ապագան» է մնում:

«Մենք կշարունակենք տարբեր քայլեր ձեռնարկել Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար, ինչպես նաև կշարունակենք ամրապնդել մեր անվտանգությունը` այդ թվում` C-400- ի ձեռքբերմամբ», - հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը RT- ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայի դիրքորոշումը C-400- ի ձեռքբերման հարցում հիացմունքի է արժանի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: