Այսօր՝ ապրիլի 29-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ կրակոցները հնչել են ժամը 1-ի սահմանում՝ դիրքերի ուղղությամբ, որը անհետևանք է եղել։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հրաձգային զինատեսակից են եղել կրակոցները։ Զոհեր ու վիրավորներ չկան, գյուղը վնասներ չի կրել կրակոցներից: