Հայերեն   English   Русский  

Չորս կանայք, որոնք փոխեցին աշխարհը


  
դիտումներ: 5550

Այս կանայք ունեցել են բացառիկ կամքի ուժ, չեն վախեցել ժամանակից առաջ անցնելուց և ընդունված նորմերից դուրս մտածելուց: Նրանք դասվում են աշխարհի ամենաազդեցիկ ու հեղափոխական կանանց շարքին, որոնք մեծ հետք են թողել պատմության մեջ. Արքայադուստր Դիանա, Մայր Թերեզա, Ինդիրա Գանդի, Մարգարեթ Թետտչեր:

Արքայադուստր Դիանա

Նրան անվանում էին ժողովրդական արքայադուրստր, Սրտերի թագուհի և Աշխարհի վարդ: Արքայադուստր Դիանայի` Բրիտանական գահի թագաժառանգ Չառլզի կնոջ կյանքը սկզբում նման էր հեքիաթի: Սովորական մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատող աղջիկը հանկարծ հայտնվեց Բուքինգհեմյան պալատում: Արտաքուստ ամեն ինչ հրաշալի էր. Արքայադուստր Դիանան ամուսնուն ժառանգներ պարգևեց` Ուլիյամն ու Հարին, սկսեց զբաղվել բարեգործությամբ` իր գեղեցկությամբ ու անկեղծությամբ գրավելով յուրաքանչյուր բրիտանացու:

Սենսացիոն նյութերի հետևից ընկած պապարացցիները, սակայն, արագ բացահայտեցին թվացյալ իդելական կերպարի մութ կողմերը: Սիրո մասին երազող Դիանան, որը սեր չգտավ ամուսնության մեջ, իմացավ, որ Չառլզն այդպես էլ չի մոռացել իր առաջին սիրո` Կամիլլա Պարկեր Բոուլզի մասին: Արքայադուստրը սկսեց մի սիրեկանից մյուսին անցնել` փորձելով խեղդել հոգու ցավը: Ինքնասպանության հինգ անհաջող փորձերից հետո ի վերջո նա որոշեց ամուսնալուծվել` սկանդալ հարուցելով պահպանողական արքայական ընտանիքում: Նա որոշեց կյանքը սկսել նոր էջից: Ամուսնությունից Դիանան ստացել էր 26 միլիոն դոլար, Քենսինգտոնյան պալատը և Ուելսի արքայադուստր տիտղոսը: Նա վաճառեց ողջ հագուստը, որի նկատմամբ միշտ անտարբեր էր եղել, զարդերը` մայր թագուհուց նվեր ստացած, և շրջապատվեց նոր երկրպագուներով: Ցավոք, այն պահին, երբ նա վերջապես գտել էր իր իսկական սերը, ճակատագիրը խլեց նրա կյանքը: Արքայադուստր Դիանան զոհվեց 36 տարեկանում սարսափելի ավտովթարից, որի պատճառը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ: «Եսուզումեմլինելձերսրտերիթագուհին: Ես ինձՄեծԲրիտանիայիթագուհիչեմպատկերացնում»,-ասել է Դիանան:

Նրա անունն այսօր հարյուր ամենահայտնի բրիտանացիների շարքում երրորդն է:

Մայր Թերեզա

tereza_77Նրան համարել են սուրբ դեռևս կենդանության օրոք: Իսկ նա իրեն համարել է մատիտ Աստծո ձեռքին: Ագնես Գոնջա Բոյաջիուն` աշխարհին հայտնի որպես Մայր Թերեզա, ծնվել է 1910 թվականին ալբանացի կանաչի վաճառողի ընտանիքում: 18 տարեկանում նա հեռացել է հայրական տնից և դարձել միանձնուհի, որ շուտով իր կյանքը նվիրի տառապյալներին, հիվանդներին, կարիքավորներին ու բորոտներին:

Երեսունվեց տարեկանում Մայր Թերեզան ստեղծել է «Գթասրտության օրդեն»-ը, որը զբաղվում էր աղքատների և ծանր հիվանդների համար դպրոցների, որբանոցների, հիվանդանոցների կառուցմամբ` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Այդ ժամանակվանից նրա դեմքը, որը դարձել է գթասրտության և հույսի խորհրդանիշ, ամենաթեժ կետերից մշտապես նորությունների կիզակետում էր` Հյուսիսային Իռլանդիա, Հարավային Աֆրիկա, Լիբանան և այլուր: 88-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ ժամանել է Հայաստան` օգնելու աղետից տուժած հայ ժողովրդին: Նրա ներկայությունը կարող էր թեկուզ ժամանակավորապես կասեցնել ամենաարյունահեղ պատերազմը:

Երբ մահվան մահճում Մայր Թերեզային հարցրել են, թե նա երբևե ունեցել է հանգստյան օրեր կամ տոներ, նա պատասխանել է. «Ինձ մոտ ամեն օր է տոն»:

2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը

Ինդիրա Գանդի

880177_originalԵրբ 1966 թվականին նա առաջին անգամ նշանակվեց Հնդկաստանի վարչապետ, հակառակորդները նրան անվանեցին «հիմար տիկնիկ»: Սակայն նրանք չարաչար սխալվել էին: Լուսնի երկիր անունով աղջիկը (այդպես է թարգմանվում նրա անունը), որը լույս աշխարհ է եկել 1917 Հնդկաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ ընտանիքներից մեկում, դառնալու էր Հնդկաստանի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկը:

Ամուսնանալով` նա երկու որդի է լույս աշխարհ բերել` Ռաջիվն ու Սանջայը: Դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին (Ռաջիվը մոր մահից հետո դառնում է վարչապետ, սակայն սպանվում է մահապարտ-ահաբեկչի կողմից 1991թ.):

Սակայն Ինդիրա Գանդիի երջանկությունը երկար չտևեց. սկզբում նա կորցրեց ամուսնուն, ապա հորը, հետո` փոքր որդուն: Հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչ կատարվեց նրա հոգում, բայց արտաքուստ նա շատ արագ իրեն վերագտավ:

Շատ շուտով այդ ոչ բարձրահասակ, սևահեր, բայց ժամանակից շուտ գլխին սպիտակ մազեր ի հայտ եկած և ազնվական դեմքով կինը սկսեց ասոցացվել իմաստության և իշխանության հետ: Հայրենակիցները նրա մեջ տեսան խելքի աստվածուհի Շակտայի մարմանցումը: Ինդիրա Գանդին առաջին կինն էր Հնդկաստանում, որը իրավունք ստացավ որոշելու երկրի քաղաքական ճակատագիրը և արմատապես այն փոխեց դեպի լավը: "ԲիԲիՍի"-ի կողմից նա ճանաչվել է վերջին հազարամյակի ամենահզոր կին: Ղեկավարելով Հնդկաստանը 15 տարի տղամարդկանց տիրապետության, ուժեղ ընդդիմության, ծանրագույն տնտեսական իրավիճակի և կրոնական պատերազմների պայմաններում՝ նա հասել է լուրջ արդյունքների իր չափազանց ուժեղ բնավորության և քաղաքական հեռատեսության շնորհիվ:

Մինչև իշխանության վերջին րոպեները ուժեղ, իշխող Ինդիրա Գանդին մնացել է նախ և առաջ կին և դա էլ հենց եղել է նրա միակ և ճակատագրական «սխալը»: 1984 թվականի հոկտեմբերի 31-ին հարցազրույցի պատրաստվելիս նա երկար ընտրում էր զգեստը` դեռևս չկասկածելով, որ դա լինելու է իր կյանքի վերջին օրը: Նա զոհվում է իր սիկհ թիկնապահների կողմից, որոնք նրա ուղղությամբ 20 փամփուշտ են արձակում: Սակայն նա մնում է Հնդկաստանի ամենասիրելի առաջնորդներից մեկը, որը երկիրը դուրս բերեց սարսափելի թշվառությունից:

Մարգարետ Թետչեր

Մարգարետ ԹետչերՄեծ Բրիտանիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետն արթնանում էր առավոտյան վեցից ոչ ուշ և մինչ ուշ գիշեր անցկացնում աշխատավայրում` 24 ժամվա մեջ ընդամենը չորս-հինգ ժամ քնելով: «Իմ կյանք իմ աշխատանքն է: Որոշ մարդիկ աշխատում են, որ ապրեն, ես ապրում եմ, որ աշխատեմ»,-ասել է Մարգարետ Թետչերը: Նվազագույն զարդարանք, մոխրագույն կամ մուգ կապույտ կոստյումներ, բարձրակրունկ կոշիկներ, հայացքում` ուժ: Այդպես է հիշում աշխարհը Երկաթյա տիկնոջը: 1979-ին դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ` նա կարողացավ դուրս բերել երկիրը խորը տնտեսական ճգնաժամից: Շատերը նրան կշտամբում էին, շատերն` ատում, բայց չնայած դրան, նա իշխանության ղեկին մնաց երեք շրջան` ավելի երկար, քան Մեծ Բրիտանիայի քսաներորդ դարի որևէ այլ առաջնորդ, և ամենակարևորը` վերադարձրեց իր երկրին Մեծ տերության կարգավիճակը:

Երկաթյա տիկինն ուներ իր գաղտնիքը. ամուսնու մահից հետո Մարգարետ Թետչերն իր հուշերում գրել է. «Ես երբևէ չէի կարող տասնմեկ տարի մնալ վարչապետ, եթե չլիներ Դենիսը»:

Նրանք միասին ապրել են ավելի քան հիսուն տարի, և Դենիս Թետչերն անձնվիրաբար աջակցել է կնոջն իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, սիրել և ընդունել նրան իր բոլոր առավելություններով ու թերություններով:

Մարգարետ Թետչերը վախճանվել է 2013 թվականի ապրիլի 8-ին` 88 տարեկան հասակում:

Նրա հայրը նրան միշտ ներշնչել է, որ պետք չէ բոլորին նմանվել, այլ պետք է անկախ լինել. «Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»,-ասել է նա:

Մարգարեթն այդպես էլ արել է` չի նմանվել բոլորին, չի գնացել ամբոխի հետրից, այլ ինքն է առաջնորդել մարդկանց`դառնալով ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի ամենաազդեցիկ կին գործիչներից մեկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: