Հայերեն   English   Русский  

Պենտագոնը լրացուցիչ 320 զինվորական է ուղարկել Մեքսիկայի հետ սահմանի մոտ


  
դիտումներ: 178

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Մեքսիկայի հետ սահմանի մոտ 320 լրացուցիչ զինվորական է ուղարկել: Այդ մասին հայտնում է The Washington Examiner պարբերականը` վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներքին անվտանգության նախարարությանն աջակցելու նպատակով մինչև 2019 թ. սեպտեմբերի 30-ը կպահանջվի մոտավորապես 320 զինվորական, ինչը շուրջ 7.4 մլն դոլար կարժենա», - նշված է հայտարարության մեջ:

Ինչպես հստակեցրել են վարչությունում, զինվորականները, մասնավորապես, կզբաղվեն միգրանտների տեղափոխմամբ, վարչական աջակցության տրամադրմամբ, սննդամթերքի բաշխմամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանի մոտ զինված զինվորականններ են ուղարկվել:

Ապրիլին հաղորդվել է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Կիրսթեն Նիլսենը հանձնարարել է արագացնել լրացուցիչ ուժերի տեղակայումը երկրի հարավային սահմանների շրջաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: