Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայում առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին


  
դիտումներ: 978

Հյուսիսային Կորեայի կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է կենդանիներ խնամողին, որը փորձում էր նրա վանդակի մեջ սարք տեղադրել:

50-նն անց տղամարդուն գտել են Սեուլի կենդանաբանական այգում վզից և ծնկներից արյունահոսելիս:

Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո մի քանի ժամ անց, իսկ կենդանաբանական այգին անցած շաբաթվանից փակ է թռչնագրիպի տարածման վտանգի պատճառով:

Կենդանաբանական այգու պաշտոնյաները հաստատել են, որ առյուծը տղամարդու վրա հարձակվել է, երբ նա ցանկանում էր սարքավորում տեղադրել:

Կենդանաբանական այգում բնակվում է ավելի քան 1000 տեսակի պատկանող ավելի քան 600 կենդանի:

Վերջերս վարակվելու բարձր ցուցանիշով վիրուս է հայտնաբերվել կենդանաբանական այգուց 4 կմ հեռավորության վրա, որը վերջին շաբաթների ընթացքում օրը երկու անգամ ստերիլիզացվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: