Հայերեն   English   Русский  

​«Մադուրոն պատրաստվում էր լքել Վենեսուելան, սակայն մնաց Մոսկվայի հրամանով». Պոմպեո


  
դիտումներ: 297

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստվում էր լքել երկրի ապրիլի 30-ին, սակայն Ռուսաստանը համոզեց նրան մնալ:

Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Նրա ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքին: Որքանով մենք ենք հասկանում, Մադուրոն պատրաստ էր լքել երկիրն այսօր առավոտյան, սակայն ռուսները նրան ասացին, որ նա պետք է մնա»,-ասել է Պոմպեոն:

Պոմպեոյի խոսքով՝ Վենեսուելայի նախագահը մտադիր էր Կուբա մեկնել:

Հեռուստաալիքը նշում , որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ ասելով.

«Վաշինգթոնն ամեն ինչ անում է վենեսուելական բանակը կազմալուծելու համար և ֆեյքեր է օգտագործում՝ որպես տեղեկատվական պատերազմի մի մաս»:

Իր հերթին, Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան Պոմպեոյի հայտարարությունը «ֆեյք նորություն» է անվանել: Նրա կարծիքով՝ պետական հեղաշրջումը, որն աջակցում էր ԱՄՆ-ն, կրկին ձախողվեց:

Ավելի վաղ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման փորձի ձախողման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: