Հայերեն   English   Русский  

​Զելենսկին ընտրել է իր վարչակազմի ղեկավարին


  
դիտումներ: 237

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է, թե ով է լինելու իր վարչակազմի ղեկավարը: Հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:

Նախագահական ընտրական մրցավազքի ժամանակ Զելենսկիի վստահված անձը՝ Վադիմ Գալայչուկը, հայտնել է, որ վարչակազմի ղեկավարը հանրային դեմք է, սակայն անունը չի նշել:

Ավելի վաղ Զելենսկին մրցույթ էր հայտարարել իր խորհրդականի պաշտոնի համար: Այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է իմանալ 3 լեզու, այդ թվում՝ ուկրաիներեն և անգլերեն, ինչպես նաև ունենալ լրագրողական կամ հանրային ոլորտում փորձ:

Ապրիլի 19-ին Զելենսկին ներկայացրել էր իր թիմի անդամներին: Այդ մարդկանց նա անվանել էր փորձագետներ, պրոֆեսիոնալների թիմ, երիտասարդ և խելացի մարդիկ: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ կազատվի հին թիմից, օրինակ՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյից:

«Մենք նոր մարդկանց կնշանակենք»,-ասել էր Զելենսկին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: