Զելենսկին կրկին պատասխանել է Պուտինին
դիտումներ: 474
Զելենսկու կարծիքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը միայն ընդհանուր սահման ունեն:
«Իրականությունն այն է, որ այսօր՝ Ղրիմի անեքսիայից և Դոնբասում ագրեսիայից հետո, ընդհանուր մնացել է միայն պետական սահմանը՝ 2295 կմ և 400 մ ընդհանրություն: Եվ ամեն միլիմետրի վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի: Միայն այդ ժամանակ մենք կշարունակենք ընդհանրություններ փնտրել»,-Facebook-ի իր էջում գրել է Զելենսկին:
«Նման հարաբերությունները դժվար է եղբայրական անվանել»,-հավելել է Ուկրաինայի նորընտիր նախագահը: