Հայերեն   English   Русский  

ԵԼ. «Արսենալը» հաղթեց, «Այնտրախտն» ու «Չելսին» բավարարվեցին ոչ-ոքիով


  
դիտումներ: 161

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց իսպանական «Վալենսիայի» հետ և հաղթեց 3։1 հաշվով։ Իսպանացի Ունաի «Արսենալն» առաջինը գոլ ընդունեց, սակայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի դուբլի շնորհիվ կարողացավ ընդմիջման գնալ 2:1 հաշվով։


2-րդ խաղակեսի ավելացված ժամանակում աչքի ընկավ Օբամեյանգը։
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։
Մյուս խաղում գերմանական «Այնտրախտը» Ֆրանկֆուրտում ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Դաշտի տերերի սերբ հարձակվող Լուկա Յովիչի գոլին հյուրերը պատասխանեցին իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի գոլով՝ 1։1։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: