ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը համաձայնեցված է, հաղորդում է ТАСС-ը:
Հանդիպումը տեղի կունենա Ֆինլանդիայում:
Ռյաբկովի խոսքով՝ հանդիպումը կկայանա մայիսի 6-7-ին Արկտիկական խորհրդի նախարարական նիստի շրջանակում:
Հայտնի է նաև, որ կողմերը կքննարկեն Վենեսուելայի ճգնաժամը: