Հայերեն   English   Русский  

Անցած շաբաթ արձանագրվել է 134 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար՝ զոհվել է 7 և տուժել 100 մարդ


  
դիտումներ: 590

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 134 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: