Հայերեն   English   Русский  

Օրացույցի այս օրը


  
դիտումներ: 1285

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի այս օրն աշխարհի շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամսաթիվը ընտրված է ի պատիվ հեպատիտ B-ի վիրուսը բացահայտած Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Բարուխ Սեմյուել Բլումբերգի ծննդյան օրվա:

Առաջին անգամ այն անց է կացվել 2008-ին, Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշինքի նախաձեռնությամբ, իսկ 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ամսաթիվն իր օրացույցում է գրանցել, ու, այդպիսով, Հեպատիտի դեմ համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ է ստացել:

Այդ օրը ԱՀԿ-ն բժիշկներին խորհուրդ է տալիս աշխարհի տարբեր երկրներում լուսավորչական ակցիաներ անցկացնել` մարդկանց պատմելով վիրուսային հեպատիտի մասին ու այն հիվանդությունների , որոնց կարող է այն հանգեցնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: