Հայերեն   English   Русский  

Վենեսուելան պատրաստ է ռազմական ներխուժման դեպքում պատասխան տալ


  
դիտումներ: 220

Վենեսուելան պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի ներքին գործերին հնարավոր ռազմական միջամտությանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե նրանք նախընտրում են ռազմական ճանապարհը, մենք զինված ուժեր ունենք, մենք ունենք ժողովրդական ոստիկանություն, մենք ունենք ժողովուրդ, և մենք պատրաստ ենք ոչ միայն դիմադրել և պայքարել, մենք պատրաստ ենք հաղթել և ոչնչացնել ցանկացած բանակ, անկախ նրանից, թե որքան հզոր է այն: Ես չէի ցանկանա նման սցենար տեսնել», - հայտարարել է Արեասը մամուլի ասուլիսի ընթացքում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դատապարտում է Վենեսուելայի կառավարությունը տապալելու Միացյալ Նահանգների աննախադեպ արշավը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: