Հայերեն   English   Русский  

​Զելենսկին դուրս է եկել բիզնեսից. հայտարարել են նրա բիզնես գործընկերները


  
դիտումներ: 347

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել բիզնեսից:

Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է նրա բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրը:

«Նա դուրս է եկել գործարարությունից: Գուցե այնտեղ մեկ-երկու ստորագրություն մնացել է: Ինչ-որ մեկին է տվել իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին (Շեֆիրին), չեմ հիշում: Սակայն դա կարևոր չէ, քանի որ ես և Բորիսը նրան հուսախաբ չենք անի»,-ասել է Սերգեյ Շեֆիրը:

Գործարարը նշել է, որ նրա բաժինը կվերադարձնեն 5 տարի հետո` նախագահության ավարտից հետո:

Հետաքննության համաձայն` Ռուսաստանում 3 ընկերություն պատկանում է կիպրական Green Family LTD-ին, որն իր հերթին հանդիսանում է «Կվարտալ 95»-ի համահիմնադիրը, որի հիմնադիրներն են Զելենսկին, նրա բիզնես գործընկերներ Անդրեյ Յակովլևը, Բորիս և Սերգեյ Շեֆիրները, ինչպես նաև Տիմուր Մինդիչը: Հունվարի վերջին Զելենսկին հայտնել էր, որ դուրս է եկել կիպրական ընկերության սեփականատերերի կազմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: