ԵՄ-ն բացատրություն է պահանջում Թուրքիայից` Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման համար
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, հաղորդում է DeutscheWelle-ի ռուսական ծառայությունը:
«Պահանջում ենք անհապաղ բացատրել ծայրահեղ քաղաքականացված համատեքստով ընդունված այդ որոշումը: Ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարության համար: Դրանք անհրաժեշտ են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար: Ստամբուլի ընտրական հանձնաժողովը պետք է անկախ, բաց և թափանցիկ աշխատանք իրականացնի»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ կանցկացվեն հունիսի 23-ին: