Հայերեն   English   Русский  

ՉԼ. «Լիվերպուլը» չեմպիոնների լիգայի եզրափակչում է


  
դիտումներ: 483

Ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ դաշտի տերերի հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, որն աչքի ընկան 54-րդ և 56-րդ րոպեներին։ 79-րդ րոպեին դուբլ ձևակերպեց նաև Օրիգին:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4։0 հաշվով՝ երկրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ։ Թիմերի միջև առաջին հանդիպման ժամանակ առավելության էր հասել «Բարսելոնան» 3:0 հաշվով:

Եզրափակչի երկրորդ ուղեգիրը այսօր երեկոյան կվիճարկեն Ամստերդամի «Այաքսն» ու Լոնդոնի «Տոտենհեմը: Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Այաքսը»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: