Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը


  
դիտումներ: 600

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` չնայած ավելի վաղ Մինսկում անցկացված բանակցություններին` 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց նկատմամբ Եվրոպական Միության կողմից սահմանված պատժամիջոցները, որոնցում ներառված են նաև Ռուսաստանի քաղաքացիներ, ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին, ինչպես և պլանավորվել էր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, կարճ և հստակ դրական պատասխան է տվել: Գրում է Lenta.ru-ն:

Նա չի բացառել, որ Ռուսաստանի դեմ կարող են այլ պատժամիջոցներ ևս հաջորդել, եթե Մինսկի համաձայնությունների իրականացումը ընթանա վատ ճանապարհով:

“Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մենք ուրախությամբ կհետևենք այդ գործընթացին, իսկ եթե դժվարություններ առաջանան ապա չենք բացառում հետագա պատժամիջոցների սահմանումը”, - հայտարարել է Մերկելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: