Հայերեն   English   Русский  

Air France ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջքից առաջ անհետացել է ռադարների տեսադաշտից


  
դիտումներ: 364

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Փարիզից թռիչք էր իրականացնում դեպի Մումբայ, արտակարգ վայրէջքի հնարավորություն է խնդրել և անհետացել ռադարների տեսադաշտից: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնում է Airlive պորտալը, ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել Իրանում:

Իրականացված ստուգումներից հետո օդանավը Դուբայ է ուղևորվել, որտեղ ավիաընկերությունը որոշել է փոխել ինքնաթիռը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: