Հայերեն   English   Русский  

Պոմպեոն չեղարկել է այցը Մոսկվա


  
դիտումներ: 251

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղյալ է հայտարարել Մոսկվա կատարվելիք այցը: Ընդ որում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը դեռևս մտադիր է հանդիպել Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ մայիսի 13-ին Պոմպեոն որոշել է ուղևորվել Բրյուսել, որպեսզի եվրոպացի առաջնորդների հետ քննարկի Իրանում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ Պոմպեոն հույս էր հայտնել, որ Վաշինգթոնն ու Մոսկվան կկարողանան ընդհանուր շահեր գտնել բազմաթիվ ոլորտներում, իսկ դրա լավ օրինակ է Սիրիայում և Աֆղանստանում աշխատանքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: