Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից
դիտումներ: 577
«Ես չեմ պատրաստվում որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնել», - ասել է Մերկելը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա վերջում հայտարարված պլաններն ակտուալ են:
Խոսակցություններն այն մասին, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիության կառույցներից մեկում, սկսել են տարածվել այն բանից հետո, երբ Մերկելը հարցազրույց էր տվել «Suddeutsche Zeitung» թերթին:
Հարցազրույցի ընթացքում կանցլերը հայտարարել էր, որ «մեծ պատասխանատվության է զգում Եվրոպայի ճակատագրի համար»: Դիտորդներն այդ հայտարարությունները մեկնաբանել են որպես քաղաքական ուղղվածության փոփոխության ակնարկ և անհապաղ Բրյուսել տեղափոխվելու ցանկություն: