Հայերեն   English   Русский  

Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայց է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» Հաթիփօղլուի դեմ


  
դիտումներ: 278

Դիարբեքիրի փաստաբանների պալատի երեխաների իրավունքների կենտրոնը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն`

ընդդեմ ուղիղ եթերում 13-ամյա հայ երեխային «կրոնափոխած» իսլամական քարոզչի և թուրքական ATV հեռուստաընկերության:

Դիարբեքիրի փաստաբանների պալատի վերոհիշյալ կենտրոնը հայցադիմումի մեջ նշված է.

«Պահանջում ենք, որպեսզի քրեական վարույթ սկսվի այն հեռուսատաընկերության նկատմամբ, որը թույլ է տվել, որ այդ միջադեպը կատարվի մամուլի միջոցով և այն անձանց նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարել երեխայի կրոնի և խղճի ազատության դեմ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ATV-ի ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: