Լևոն Արոնյանը դուրս մնաց ՖԻԴԵԻ «Գրան պրի»-ի պայքարից
դիտումներ: 489
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ
ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց
պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում:
Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:
Գրոսմայստերներն անցկացնում են 2
դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝
արագ և կայծակնային շախմատի կանոններով: