Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն դիտարկում է Վենեսուելայում գործողությունների բոլոր տարբերակները. Փենս


  
դիտումներ: 229

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգթոնը Վենեսուելայում դիտարկում է գործողությունների «բոլոր հնարավոր տարբերակները»: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Փենսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է ավելի քան 50 պետություններից կազմված կոալիցիա, որոնք Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել ընդդիմադիր Ազգային ժողովի առաջնորդ Խուան Գուայդոյին:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, ինչպես նաև «Կուբայում նրա հովանավորների վրա»:

«Նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ բոլոր տարբերակները սեղանի վրա դրված են», - հայտարարել է Փենսը:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Կառլոս Վեկկոն հանդիպել էր Պետդեպարտամենտի և Պենտագոնի ներկայացուցիչների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: