Հայերեն   English   Русский  

Մադուրոն կոչով դիմել է զինվորականներին


  
դիտումներ: 226

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, դիմելով զինվորականներին, հայտարարել է, որ «եթե նրանց շարքերում դավաճան հայտնվի, ապա նրան պետք է անհապաղ ձերբակալել»: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես դիմում եմ ամբողջ հրամանատարական կազմին, որպեսզի դուք ունենաք այնպիսի բարոյականություն և կարգապահություն, որպեսզի 24 ժամ պատրաստ լինեք խաղաղության իրավունքը պաշտպանել: Եթե դավաճան է հայտնվում, նա պետք է անմիջապես ձերբակալվի», - Union Radio ռադիոկայանը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Ապրիլի վերջին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն հայտարարել էր «Ազատություն» գործողության վերջնական փուլի մեկնարկի մասին:

Ավելի ուշ Գուայդոն տեղեկացրել էր, որ հանրապետության օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու փորձը չի հաջողվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: