Քենդալ Ջեները բաժանվել է սիրելիից
«Հարաբերություններն ավարտվել են: Այժմ Քենդալը կրկին զվարճանում է և շատ ժամանակ անցկացնում մտերիմների հետ», - ասել է անանուն աղբյուրը:
Քենդալի և Բենի բաժանման մասին լուրերը տարածվեցի մի քանի օր անց այն բանից հետո, երբ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին գրել նրանց նշանադրության մասին: Ի դեպ, Ջեններն այդ ժամանակ մեկնաբանեց այդ լուրերը:
«Միգուցե, երբևէ մի օր նշանադրություն տեղի ունենա, բայց ոչ հիմա: Ես դեռ շատ երիտասարդ եմ և դեռևս վստահ չեմ այս հարաբերությունների հարցում, ուստի չեմ ցանկանում լրացուցիչ ուշադրություն հրավիրել մեր հարաբերությունների վրա», - ասել էր Քենդալը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Ջեների և Սիմոնսի սիրավեպի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ: