Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել.Ռուբեն Մելիքյան
ֆբ գրառում
դիտումներ: 620
Նույն ժամանակ, այդ ոչնչության կազմակերպած հավաքի ժամանակ լրագրող է դանակահարվել։
Հիշեցնեմ, որ դա նույն ոչնչությունն էր, որ փողոցներ էր փակում գեներալ Մանվելին ազատ արձակելու դեմ, ու նրա հետ իշխանությունները սիլի-բիլիներ էին անում, հավաստիացնում էին, որ վերադաս դատարանը կփոխի ազատ արձակման որոշումը։ Նույն ոչնչությունն է, որը օրեր առաջ լկտի ձևով դատարանի դռներ էր արգելափակում։
Հատուկ ընդգծում եմ, որ այդ ոչնչության անպատկառ արտահայտություններից հետո ՔՊ-ականները հայտարարել են, որ Ազատության հրապարակում այսօրվա հավաքն իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կապ չունի։