Հայերեն   English   Русский  

Արցախցի ուսանողների այցը Բուլղարիա


  
դիտումներ: 290

Օրերս Բուլղարիայի Բանսկո քաղաքում Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Վիտալի Պետրոսյանն ու Հռիփսիմե Խաչատրյանը մասնակցել են Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած TOT Make Europe Hate Free Again դասընթացին

,որին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի և Մոլդովայի թիմերը: Վիտալի Պետրոսյանը գտնում է, որ նման հանդիպումներն ուսանողներին մեծ հնարավորություններ են ընձեռում նորանոր գիտելիքներ ձեռքբերելու առումով, նաև՝ օտարերկրացի ընկներներ ունենալու: Ըստ նրա` մասնակիցներին խնդիր է առաջադրվել ստեղծել խաղ, քանի որ ծրագիրը հենց խաղեր ստեղծելուն էր ուղղված: «Ստեղծեցինք մեր սեփական խաղերը,-ասում է Վիտալին,-հիմա մեր խմբով ունենք մեր խաղը: Այն նախատեսված է 5-ից 8 տարեկան երեխաների համար, ուսուցողական խաղ է, մեկ ամիս հետո արդեն կունենանք խաղի վաճառքի համար նախատեսված օրինակները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: