Ազատոճայինները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
դիտումներ: 497
Երիտասարդական ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտարարել է Իսպանիա մեկնող ընտրանու կազմը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ մեդալների համար կպայքարեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և 125 կգ քաշային Աշոտ Ռուշանյանը։
Վնասվածքի պատճառով առաջնությանը չեն մասնակցի Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանը։ Թիմը մրցատեղի կմեկնի հունիսի 5-ին, կվերադառնա հունիսի 10-ին։