Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջնեկի դայակը երկու շաբաթ անց ազատվել է աշխատանքից


  
դիտումներ: 580

37-ամյա Մեգան Մարքլի և 34-ամյա արքայազն Հարիի առաջնեկը լույս աշխարհ եկել է մայիսի 6-ին, սակայն երկու շաբաթ անց երեխան առանց դայակի է մնացել: Բրիտանական մամուլի տվյալներով` նա չի կարողացել աշխատել նման պայմաններում և ստիպված է եղել ազատվել աշխատանքից: Բանն այն է, որ Մեգանը թույլ չի տվել թագավորական անձնակազմին գտնվել իր որդու կողքին: Գրում է Сплетник.ру-ն:

«Մեգանը սիրում է ամեն ինչ վերահսկել: Նա չի կարողանում միայնակ թողնել Արչիին: Նա անտեսում է ցանկացած օգնություն: Նրանից բացի ոչ ոք չի կարող հոգ տանել իր որդու մասին: Նա թույլ չի տալիս դայակներին մոտենալ իր որդուն», - հայտնել է աղբյուրը:

Ընդ որում` Մեգանն ու Հարին պլանավորել էին սկզբում դայակ չվարձել, բայց ի վերջո, ինչպես հետևում է աղբյուրի խոսքերից, աշխատանքի նույնիսկ մի քանի օգնականի են ընդունել:

Աղբյուրի խոսքերով` Մեգանը միայն իր մորը` Դորիային է թույլ տալիս իր որդուն գրկել, այն էլ միայն կարճ ժամանակահատվածով:

Պետք է նշել, որ դա Սասեքսի դքսուհու առաջին օգնականը չէ, որն ինքնակամ ազատվել է աշխատանքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: