Հայերեն   English   Русский  

«Չելսին» Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթեց «Արսենալին»` 4:1


  
դիտումներ: 407

Լոնդոնի «Չելսին» երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։


Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակչում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը մրցեց իսպանացի Ունաի Էմերիի ղեկավարած Լոնդոնի «Արսենալի» հետ և առավելության հասավ 4։1 հաշվով։
49-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն գրավեց չեխ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։ 60-րդ րոպեին բելգիացի հարձակվող Էդեն Ազարի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։
65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում «Արսենալի» անգլիացի պաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսը խախտեց կանոնները Ժիրուի նկատմամբ և Ազարը հստակ իրացրեց 11 մետրանոցը։
66-րդ րոպեին «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբին, որը երեք րոպե անց հեռվից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:
72-րդ րոպեին Ազարը Ժիրուի փոխանցումից հետո ձևակերպեց դուբլ՝ 4։1։
«Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել էր նաև 2013-ին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: