Հայերեն   English   Русский  

Այսօր կորոշվի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2018-2019 մրցաշրջանի հաղթողը


  
դիտումներ: 190

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր ժամը 17:00-ին կկայանան 36-րդ տուրի հանդիպումները`«Բանանց» - «Արարատ-Արմենիա», «Լոռի» -«Ալաշկերտ», «Արցախ»-«Շիրակ», «Արարատ»-«Գանձասար-Կապան»:


Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի լավագույն եռյակը եզրափակող «Բանանցին» և հաղթանակի դեպքում կշրջանցի առաջատար «Փյունիկին» ու կդառնա Հայաստանի չեմպիոն:
«Արարատ-Արմենիան» 2 միավոր է զիջում մեկ հանդիպում ավելի անցկացրած «Փյունիկին», որը բաց է թողնում վերջին տուրը:
ՀՖՖ-հաղորդմամբ «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ:
«Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը, «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» հանդիպումը՝ Սուրեն Բալիյանը, իսկ «Արցախ ՖԱ»-«Շիրակ» հանդիպումը՝ Աշոտ Ղալթախչյանը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: