Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 317
«Հունիսի 10-ից Միացյալ Նահանգները 5% մաքսատուրքեր կկիրառի մեր երկիր Մեքսիկայից ներկրված բոլոր ապրանքների համար այնքան ժամանակ, քանի դեռ ապօրինի ներգաղթյալները Մեքսիկայի տարածքով մուտք են գործում մեր երկիր», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ «մաքսատուրքերն աստիճանաբար կաճեն, մինչև ապօրինի միգրացիայի խնդիրը լուծվի, որից հետո մաքսատուրքերը կչեղարկվեն»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը հատած ավելի քան հազար ներգաղթյալ է ձերբակալվել: