Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանցի մայորի սպանության հանգամանքը թշնամին կարող է օգտագործել առաջնագծում:


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 363

Երեկ ադրբեջանական բանակը հայտարարություն տարածեց,

թե դիրքերից մեկում զոհ ունեն: Սպանության մեղքը փորձում էին գցել հայկական կողմի վրա, որ իբր հայկական կողմը դիպուկահարի օգնությամբ վերացրել էր գումարտակի հրամանատար, մայոր Ագիլ Օմարովին:

Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն հայկական կողմը որևէ մեկին դիպուկահարի օգնությամբ չի խոցել: Փաստացի մայոր Ագիլ Օմարովին սպանել են իր զինակից ընկերները ու գործը կոծկելու նպատակով ներկայացնում են իբրև մարտական կորուստ: Այսօր տեղի ունեցավ Օմարովի թաղումը:

Հիմա էլ թշնամին այդ առիթը օգտագործելով փորձ է կատարելու առաջնագծում իրավիճակ լարել, իբրև սպանված մայորի վրեժը լուծելու համար: Սրանք թքած ունեն իրենց զինծառայողների կյանքի վրա՝ շարքայինից մինչև գեներալ, ու պատրաստ են օրը մեկին հենց իրենց ձեռքով մոռթեն, որպեսզի միջազգային կազմակերպությունների մոտ մատաղացու գառի նման կանգնեն ու մեղադրանքներ հնչեցնեն:

Հիմա էլ Ադրբեջանի ՊՆ-ի ենթակայության տակ աշխատող կայքերով սկսել են տարածել նյութեր, որի իմաստը հենց վրեժ լուծելն է: Չեն հասկանում, որ ամենաչնչին լարվածության փորձի դեպքում մայոր Օմարովի գերեզմանի կողքերը մի քանի հատ ավել փոս են փորելու, որ այդքանի թաղում ևս կազմակերպեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: