Հայերեն   English   Русский  

Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է. Ալումյան


  
դիտումներ: 542

Ռոբերտ Քոչարյանի գործով ճնշման տակ կայացված ցանկացած դատական ակտ ի սկզբանե լեգիտիմ է չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ՀՀ վարչապետը և ԱԺ իշխող ուժի պատգամավորները կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիրոեն մասնակցեցին ճնշումներն, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը և իրագործեցին ճնշումները:

«Սա պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի և ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ:

Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվելիք դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ:

Այսինքն ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարեց փաստաբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: